Նակօյլ ընկերությունը, որ նաև Shell ավտոյուղերի պաշտոնական ներկրողն է Հայաստանյան շուկայում, արդեն երկրորդ սեմինարն էր կազմակերպել իր գործընկերների համար:
Սեմինարը վարում էր Մոսկովյան ներկայացուցչության տեխնիկական մասնագետ Ալեքսանդր Լիխալիտովը: Առաջին հատվածում համառոտ ներկայացվեց ընկերության հիմնադրման և ապրանքանիշի զարգացման պատմությունը, բիզնեսի ուղղությունների, վերջին շրջանի Shell-ի ձեռքբերումների, նոր օրիգինալ նախագծերի մասին:
Սեմինարի երկրորդ հատվածն ավելի գործնական ուղղավածություն ունեցավ, մասնակիցներին մանրամասն ներկայացվեց Shell ավտոյուղերի տեխնիկական գործառույթները, առավելություններն այլ ապրանքատեսակների համամատությամբ, քննարկվեցին քսայուղերի բաղադրությանը, ծախսատարությանը, յուղերի ընտրությանը վերաբերոց բազմաթիվ այլ հարցեր:
Shell քսայուղերը համապատասխանում են նոր դիզելային ու բենզինային շարժիչների պահանջներին և ապահովում են երկարաժամկետ օգտագործում մինչև փոխարինումը: